Իմ կաթոլիկ հարսնացուն

Իմ կաթոլիկ հարսնացուն

by Մուրացան
Իմ կաթոլիկ հարսնացուն

Իմ կաթոլիկ հարսնացուն

by Մուրացան

Paperback

$19.95 
  • SHIP THIS ITEM
    Qualifies for Free Shipping
  • PICK UP IN STORE
    Check Availability at Nearby Stores

Related collections and offers


Overview

Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։

Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ նա մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։

Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Նա լիբերալիզմի գաղափարախոսներին, ովքեր ազգի պահպանության հիմքը համարում էին նյութական հարստությունը, հակադրում էր բարոյական հարստություն տեսակետը, մերժում այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։ Իմ կաթոլիկ հարսնացուն վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։


Product Details

ISBN-13: 9781604447811
Publisher: Indoeuropeanpublishing.com
Publication date: 01/28/2014
Pages: 168
Product dimensions: 6.00(w) x 9.00(h) x 0.39(d)
Language: Armenian
From the B&N Reads Blog

Customer Reviews